Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, գրում է Shamshyan.com-ը։
Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 38-ամյա Շիրակ Դ․-ն իր վարած «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե էլեկտրասյանը, արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։