Հասարակություն

Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը

Ստեփանակերտում ձերբակալվել է հայազգի Կարեն Ավանեսյանը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է տեղի բնակիչ, հայազգի Կարեն Ավանեսյանը։

Նշվում է, որ Ավանեսյանը ձերբակալվել է, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ անցկացվող միջոցառման վայրին»։

Ձերբակալման ժամանակ Ավանեսյանը հրազենային վնասվածք է ստացել։

Ըստ տեղի լրատվամիջոցների՝ վիրավորվել է նաև մեկ ոստիկան։ Հարուցվել է քրեական գործ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական