Հասարակություն

Վրաերթ Ծովագյուղում

Վրաերթ Ծովագյուղում

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73,5 կմ հատվածում, Ծովագյուղ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Սերյոժա Չ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Պ․-ին, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական