Հասարակություն

Շաբաթօրյակ՝ 2 երկրաբանական հուշարձանների շրջակա տարածքներում

Շաբաթօրյակ՝ 2 երկրաբանական հուշարձանների շրջակա տարածքներում

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։

Օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի անձնակազմը՝ ղեկավար Սլավիկ Սարգսյանի գլխավորությամբ, շաբաթօրյակ է անցկացրել ՀՀ բնության հուշարձանների ցանկում ներառված 2 երկրաբանական հուշարձանների շրջակա տարածքներում, հայտնում են տեսչական մարմնից՝

«Անանուն» սյունաձև բազալտներ՝ ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, Սբ. Սարգիս եկեղեցու մոտ,

Անանուն» սյունաձև բազալտներ՝ ք. Երևան, Հրազդանի կիրճի ձախափնյա մասում, մանկական ե/գ տանող թունելի ճակատամուտքի մոտ։

Շաբաթօրյակի ընթացքում Տեսչական մարմնի աշխատակիցները մաքրել են հուշարձանների տարածքը կենցաղային աղբից և բարեկարգել են այն։

Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն շրջակա միջավայրի բարելավմանը, այլև՝ յուրաքանչյուրիս մոտ բնության նկատմամբ հոգածության և պատասխանատվության մշակույթի ամրապնդմանը։

Սեպտեմբերի 13-ը Հայաստանում որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր նշելու մասին N 1412-Ն որոշումն ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Կառավարության նիստում:

Որոշման ընդունմամբ ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետության տարածքում բնության հատուկ պահպանվող տարածքների հանդեպ կարևորության և բնապահպանական իրազեկության բարձրացումն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական