Հասարակություն

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն Երևանում

ՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում, հայտնում են ՆԳՆ-ից։

Մասնավորապես՝
սեպտեմբերի 16-ին և 17-ին, ժամը 10։00-16։00-ն,

Նուբարաշեն (հասցե՝ Նուբարաշեն, 14-րդ փողոց, 17 տուն),
Նոր Նորք (հասցե՝ Նոր Նորքի 1-ին զանգված, Բորյան փող., 1 շենք),
Աջափնյակ (հասցե՝ Շինարարների փողոց, 10/1) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից կընդունեն ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական