Հասարակություն

Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ հիշատակությունը գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձման:

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Շատ տեղեր Խաչվերացը՝ «Սըրբխեչը», ընկալում են որպես աշնանամուտ:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական