Երևանի քաղաքապետարանից հայտնում են․
Կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը ձեր կենդանուն դարձնում է ավելի անվտանգ:
Կատաղությունը վտանգավոր հիվանդություն է, սակայն հնարավոր է այն կանխարգելել՝ պատվաստելով ձեր կենդանիներին և կծվածության դեպքում ձեր պատվաստումով:
Երևանում թափառող շները պատվաստվում և վերապատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից:
Տարեսկզբից արդեն պատվաստվել և վերապավաստվել է շուրջ 2130 թափառող շուն: