Հասարակություն

Խոշոր ավտովթար` Արագածոտնում․ կա 10 վիրավոր

Խոշոր ավտովթար` Արագածոտնում․ կա 10 վիրավոր

Սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 60 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Թալինի վիշկա»-ի մոտ, բախվել են 2 Opel և Chevrolet մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 3 ավտոմեքենան էլ հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, որոնցից Chevrolet-ը՝ գլխիվայր շրջված։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականը և վիրավորներից մի մասին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական