Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունից հայտնում են․
Սեպտեմբերի 13-ը բնապահպանական օրացույցում նշվում է որպես բնության հատուկ պահպանվող տարածքների օր։ ԲՀՊՏ-ները մեր երկրի բնապահպանական համակարգի կարևորագույն հիմքերից են․ դրանք նպաստում են էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանությանը, բնական արժեքների փոխանցմանն ապագա սերունդներին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունն իրականացնում է այս տարածքների պահպանության, հսկողության և ռեժիմի ապահովման գործառույթները՝ կանխելով ապօրինություններն ու իրավախախտումները, միաժամանակ խթանելով բնության հետ ներդաշնակ զբոսաշրջության զարգացումը։