Սեպտեմբերի 13-ին, ժամը 13։12-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:25-ին, մարվել՝ 13:38-ին: Այրվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա։