Հասարակություն

Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել

Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Ի՞նչ է մենինգոկոկային վարակը

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից։ 

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։ 

Ախտանշանները

- Բարձր ջերմություն
- Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
- Սրտխառնոց, փսխում
- Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
- Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)

Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից

Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.

- Պատվաստում
- Կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
3
գնահատական