Հասարակություն

Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի․ ԱՄՆ դեսպանություն

Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի․ ԱՄՆ դեսպանություն

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը ճաշի ընթացքում արդյունավետ աշխատանքային քննարկում ծավալեց հայաստանյան պաշտոնյաների և Հայաստանում ակտիվորեն գործող ամերիկյան Firebird և NVIDIA ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄն դեսպանությունից։

Նորարարությունների ոլորտի այս ընկերությունները ձևավորում են գործընկերային կապեր, որոնց շնորհիվ Հայաստանը վերաճում է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի։ Օգոստոսի 8-ին ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին հուշագրի ստորագրմամբ Միացյալ Նահանգների կառավարությունը խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական