Սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունն ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։