Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանին առնչվող քրեական նոր վարույթ է հարուցվել. Radar Armenia-ն տեղեկացավ Քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը երեկ ձերբակալվել էր շորթման մեղադրանքով հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Խափանման միջոց դեռ չի ընտրվել։