«Կիսում եմ այդ մտահոգությունը, և մեր ստուգումներն էլ են դա բացահայտում: Եթե գիտեք, անցած տարի բարեփոխում տեղի ունեցավ՝ տարածքային տեսչությունները փակվեցին, և այժմ մեր տեսուչները Երևանում են աշխատում», - ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդուարդ Հակոբյանը և հավելել, որ այժմ ավելի շատ ռիսկերի վերլուծության հիման վրա թիրախային այցեր են իրականացվում՝ ստուգելով անկանխիկ գործարքները, ՀԴՄ-ները և նմանատիպ բազմաթիվ ստուգումներ:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ դա այդ երևույթները կանխելու ճանապարհներից մեկն է. «Եթե ինչ-որ մեկը չի գործարկում իր անկանխիկ վճարման համակարգերը, մենք վարչական միջոցներով կդիմակայենք դրան»: