Հասարակություն

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

Գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ գործարկվել է «Տեսել եմ» հավելվածը։

Նոր հնարավորություն քաղաքացիների համար

Համայնքիդ խնդիրն այլևս չի մնա անտեսված․

  • Նկարիր
  • Ներբեռնիր «Տեսել եմ» հավելվածը
  • Ուղարկիր քո համայնքապետարանին

Քեզնից ստացված ազդանշանին հետևելու են մասնագետները և կիսվեն արդյունքով։
teselem.am

«Teselem» հավելվածը հասանելի է App Store և Google Play-ում

«Տեսել եմ» հավելվածի նպատակը պարզ է․

  • ընդլայնել բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը,
  • նպաստել համայնքային խնդիրների արագ արձագանքին,
  • բարձրացնել ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետությունը։

Այսուհետև համայնքը մաքուր, անվտանգ և բարեկարգ դարձնելու գործընթացում յուրաքանչյուրի ձայնն ու մասնակցությունը կարևոր դեր կունենա։

Գնահատեք հոդվածը

3.0 /5
2
գնահատական