ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, պաշտոնապես արգելել է Չինաստանի քաղաքացիների ներգրավումը իր ծրագրերում, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեն վավեր վիզաներ։ Քայլը կապված է ոլորտում ԱՄՆ-Չինաստան աճող մրցակցության հետ։
Ամերիկյան Bloomberg News-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 5-ից մի քանի չինացի մասնագետներ զրկվել են ՆԱՍԱ-ի տեղեկատվական համակարգեր մուտքից և չեն կարողացել մասնակցել հանդիպումներին։ Մինչ այդ չինացի քաղաքացիներին թույլատրվում էր գիտահետազոտական նախագծերում աշխատել որպես պայմանագրային մասնագետ կամ ուսանող, սակայն՝ ոչ որպես հիմնական աշխատակից։
Քաղաքական որոշումը ընդունվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հակաչինական կոշտ հռետորաբանության պայմաններում։