Հասարակություն

Գողացել են պատգամավորի մեքենայի հայելիները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գողացել են պատգամավորի մեքենայի հայելիները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Առավոտյան պատրաստվում էի գալ նիստի, հայտնաբերեցի, որ մեքենայի կողային հայելիները բացակայում են, բայց գիտեմ, որ սա համատարած բնույթ է կրում»,- լրագրողներին հայտնել է ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ ինքը արձանագրել է մի կարևոր բան, որ մեր քաղաքացիները պարզապես ոստիկանություն չեն դիմում, քանի որ շատ քչերի գողության դեպքերն են բացահայտվել. «Ես ևս չեմ պատրաստվում դիմել ոստիկանություն, քանի որ վստահ եմ, որ գողության դեպքը չի բացահայտվելու։ Ուզում եմ այս խնդրի մասին ևս մեկ անգամ արձանագրել՝ միայն նրա համար, որ սա համատարած խնդիր է, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության ծավալն է աճել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական