Հայաստանը չի մասնակցելու «Արևմուտք-2025» զորավարժություններին. Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից։
Նշենք, որ Բելառուսի և Ռուսաստանի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժությունների կոալիցիոն խմբավորման կազմում գործողությունների մշակման համար հրավիրվել են ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և այլ գործընկեր պետությունների զորակազմեր։