«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Այս մասին տեղեկացրել է պետական արգելոցը:
«Արդեն 7 տարի է՝ Նեո ընձառյուծը բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։ Ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում»,- ասված է հաղորդագրության մեջ: