Հասարակություն

Կարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

Կարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սեդրակյանին ազատել Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: 

Սեդրակյանը Ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին։ 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վարդան Կոստանյանն ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական