Հասարակություն

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 17։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 30 մ) և գլորվել ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և չորս ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և մեկ ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական