Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Մարիամ Գալստյանը հայտնել է, որ անցյալ տարի հետազոտել են տարբեր պաշտոնների հավակնող 336 անձի բարեվարքություն, կարծիք ուղարկել համապատասխան մարմիններին։
«Ներկայացված 336 եզրակացությունից 252-ը եղել են դրական, 36-ը՝ բացասական, իսկ 41-ը՝ դրական, բայց՝ վերապահումներով։ Դրանք այն դեպքերն են, երբ անձի մասին տվյալները բավարար չեն եղել բացասական եզրակացություն տալու համար, սակայն, միևնույն ժամանակ, ռիսկեր են պարունակել դրական եզրակացության առումով»,- պարզաբանել է նա։
Ըստ Գալստյանի՝ 7 անձի վերաբերյալ վերջնական գնահատական չի տրամադրվել՝ հանձնաժողովի անդամների ձայների հավասարակշռության պատճառով։