«Նախարարի պաշտոնն այնպիսին է, որ միշտ ռիսկ կա այն լքելու, քանի որ բնույթով քաղաքական պաշտոն է, բայց մինչ օրս որևէ դժգոհության առիթ չեմ տվել և չեմ լսել որևէ դժգոհություն իմ հասցեին»,- այսպես է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքել զլմ ներկայացուցչի այն հարցին՝ արդյոք աշխատանքից դժգոհելու հիմքեր կան, և լքողների շարքում կլինի՞ ինքը։
Գալյանն ընդգծել է, որ չի կարող մեկնաբանել մամուլում տեղ գտնող որևէ նյութ, քանի որ դրա հեղինակն ինքը չէ, և պարզաբանումներ պետք է խնդրել նյութը հեղինակողներից։