Հասարակություն

ՊՆ-ն առաջարկում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը

ՊՆ-ն առաջարկում է կրճատել պարտադիր զինծառայության ժամկետը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս:

Նախագծի համաձայն՝ փոփոխությունը կկիրառվի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային ծառայության ծավալների ավելացման հաշվին: Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել շարքային կազմի համար գործող 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18 ամսվա ժամկետ:

Գնահատեք հոդվածը

4.6 /5
12
գնահատական