«Մեր մարզիկները որոշակի հողակտորներ ունեն և պատրաստ են դրանք նվիրաբերել, որ իրենց սրտով լինի տեղը։ Ըստ էության, այս մարզադպրոցները կառուցելու ենք պետական միջոցներով, կառավարվելու է պետական հիմնարկի կողմից, բայց հույս ունենք՝ մարզիկներն ակտիվ կլինեն իրենց ներկայությամբ»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը թվարկել է այն դպրոցները, որոնք նախատեսվում են կառուցվել կամ արդեն կառուցվում են՝ Վիկ Դարչինյանի, Ստեփան Սարգսյանի, Յուրի Սարգսյանի, Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը, որն արդեն գործում է. «Արթուր Ալեքսանյանի դպրոցը, որն իր չափերին համապատասխան է, երկար կառուցվում է»։