«Նախընտրական քարոզարշավին հիշարժան էր, որ երբ գնում էինք հավաքների, առաջին շարքերում կանգնած էին կանայք՝ միջինից բարձր տարիքի մայրիկներ, որոնք սովորաբար նման հավաքների չէին գնում։ Ես քաղաքականությամբ երկար ժամանակ եմ զբաղվում և երբեք նման բան չէի տեսել»,-ասել է վարչապետը կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով 2021 թվականի քարոզարշավին։
Վարչապետն ընդգծել է, որ 2007 թվականից առաջ էլ երբեք չի տեսել, որ հանրահավաքներում առաջին շարքերում կանայք լինեն. «Այսօր իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը ժողովրդի մեջից է՝ մեր գերդաստանի մայրերը»։