Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձել է որդու՝ Սպարտակի ձերբակալությանը։
Նրա խոսքով, սա իրեն վախեցնելու, լռեցնելու միջոց է. «Ուրիշ ի՞նչ պետք է լինի»
Հարցին, թե իր պաշտոնն են ուզում այսպես խլել, քաղաքապետը պատասխանել է. «Հավանական է, բա ինչի՞ են խառնվել իրար»:
«Ինչքան սենց բաներ անեք, մենք ավելի կհզորանանք: Բռնել տալով երկիր չեն պահում, պատին ծեփելով, ասֆալտին փռելով, դրանով մարդկանց հանում ես քո դեմ»,- նշել է Ղուկասյանը՝ վստահեցնելով, որ օրինական ճանապարհով պայքարելու է։
Ղուկասյանը նաև նշել է, որ «Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում, թոռներիս երեսին ո՞նց պետք է նայեմ, ոնց որ ես եմ պատճառը»։
Նա զարմանք է հայտնել, որ Գյումրիի քաղաքապետի աթոռի համար իշխանությունները նման քայերի են դիմում. «Էս Գյումրու քաղաքապետարանի համար ի՞նչ եք անում, պարտությունը էսքան ցավ է պատճառե՞լ ձեզ։ Էս ի՞նչ ողբ եք կապել, ինչի՞ եք էսքան ոռնում, լռվեք մնացեք, քանի դեռ չեմ խորացել, ձեն չեմ հանել»։
Հիշեցնենք՝ Գյումրիի քաղաքապետի որդին ձերբակալվել է շորթման մեղադրանքով։