Հասարակություն

Մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու խնդիր ունենք. վարչապետ

Մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու խնդիր ունենք. վարչապետ

«Ուզում եմ հիշեցնել Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը, որտեղ արձանագրված է, որ մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու խնդիր կա»,-կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընգծելով, որ երբ այդ ռազմավարությունն ընդունում էին, կար տարակուսանք, քմծիծաղներ, բայց նախագծերի հաջող իրագործումը գործնականում երաշխավորում է։

Ըստ վարչապետի՝ այն դեպքում են ոսկե մեդալներ լինում, երբ երկրում, օրինակ, ծանրամարտով զբաղվում է ոչ թե 200, այլ 1000 մարզիկ. 

«Երբ երեխաների համար ենթակառուցվածքներ ենք ստեղծում, և նրանք հնարավորություն ունեն ժամանակի մեծ մասը չանցկացնել բակերում կամ փողոցներում՝ առանց կոնկրետ զբաղմունքի, այդ էներգիան է, ի վերջո, դառնում օլիմպիական որևէ մեդալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական