«Ինձ մոտ դեռ չեք կարողացել բան գտնել. կանացի պայուսակիցս, էլի եմ ասել, մասսայական ոչնչացման զենք կգտնեք մի օր գուցե։ Լիդյա Մանթաշյանն այժմ նստած է, որովհետև իր տնից հատակ մաքրելու առարկաներ եք գտել։ Իր օրագիրը՝ անվանացանկով, ներկայացրել եք հեղաշրջման պլան։ Մենք տանը շինարարություն ենք անում, որտեղից մի քանի տոննա արմատուրա կարող եք գտնել»,-ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությանը, որ դաշնակցականների տները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք, և դա ապացուցում է, որ ահաբեկչություն է նախապատրաստվել։
Վարդանյանն ընդգծել՝ դաշնակցական է և զինանշան ունի, ուրեմն ահաբեկիչ է. «Մեր տանը դանակ և ջրի ատրճանակ կա։ Լրիվ ահաբեկիչ՝ մինչև ատամները զինված»։