Հասարակություն

Երեխեքի ապագան, ոտի տակ տված, տրորել ենք տարիներ շարունակ. վարչապետ

Երեխեքի ապագան, ոտի տակ տված, տրորել ենք տարիներ շարունակ. վարչապետ

«Մենք չենք նկատել այն ողբերգությունը, որ մեր աշակերտների մի մեծ զանգված դպրոցն ավարտում է առանց ֆիզկուլտուրայի նորմալ դահլիճի կամ խաղադաշտի։ Դա ողբերգություն չէ՞։ Դա ինչպես է ազդել երեխաների հետագա առողջության, կյանքի, բանակում միջանձնային հարաբերությունների վրա։ Իսկ ո՞վ է խոսել սրա մասին՝ ոչ մեկը»,-ասել է վարչապետը կառավարության նիստի ժամանակ՝ ընգծելով՝ 1473 թվականի մի իրադարձության մասին ավելի շատ են տարիներով քննարկում։

«Իսկ որ այսօր մեր երեխեքի ապագան, ոտի տակ տված, տրորում ենք տարիներ շարունակ, դա ոչ մեկի համար ողբերգություն չէ։ Ընդհակառակն, դա ինքն իրեն է։ Զոհողություն է պետք»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական