ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր
Ճանապարհների իրազեկող արագաչափերը՝
- Խախտում չեն արձանագրում
- Վարորդը չի տուգանվում
Այս արագաչափերը՝
- Իրազեկում են,
- Ուշադրություն են հրավիրում:
Եթե արագաչափի ցուցատախտակին արագությունը նշվում է՝
Կանաչ գույնով – նշանակում է, որ ընթանում եք թույլատրելի արագությամբ։
Կարմիր գույնը – նախազգուշացում է, որ գերազանցել եք սահմանված արագությունը, և անհրաժեշտ է անհապաղ նվազեցնել ընթացքի արագությունը։
Հարգելի՛ վարորդներ, ՆԳ նախարարությունը հորդորում է չգերազանցել սահմանված արագությունը, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ վտանգի տակ չդնելով երթևեկության մասնակիցների՝ Ձեր, ուղևորների և հետիոտների կյանքն ու առողջությունը։