Ձերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը. Radar Armenia-ն տեղեկացավ ՆԳՆ-ից։ Այլ մանրամասներ ՆԳՆ-ից չհայտնեցին՝ խորհուրդ տալով դիմել Քննչական կոմիտե։
ՔԿ-ից էլ հայտնեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նրան առաջադրվել է մեղադրանք։ Նախաքննությունը շարունակվում է։