Հասարակություն

Երեխաներն ամեն օր առնչվում են սպորտային ժառանգության հետ. վարչապետ

Երեխաներն ամեն օր առնչվում են սպորտային ժառանգության հետ. վարչապետ

«Կառավարությունն արժևորում է այն սպորտային ժառանգությունը, որը տարբեր ժամանակներում ունեցել ենք։ Վերջերս առիթ եմ ունենում ասելու, հիմնականում՝ իրական Հայաստանի գաղափարախոսության շուրջ քննարկումների տիրույթում»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում՝ ընդգծելով՝ ո՞րն է կիրառական և ոչ կիրառական արժեքների նշանակության տարբերությունը։

Ըստ վարչապետը՝ տարբերությունը հետևյալն է, որ մի դեպքում կարող ենք հոբելյանից հոբելյան հիշել մարդկանց վաստակը, մատուցած ծառայությունները, իսկ մյուս դեպքում կան Վիկ Դարչինյանի, Ստեփան Սարգսյանի, Յուրի Սարգսյանի անվան դպրոցներ. «Կիրառական նշանակությունն այն է, որ երեխաներն ամեն օր առնչվում են այդ ժառանգության հետ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական