Հասարակություն

Խանութ-սրահից գողացել էր ոսկյա 9 շղթա

Խանութ-սրահից գողացել էր ոսկյա 9 շղթա

Սեպտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում տվեց Թալինի Գայի փողոցում գործող մի խանութ-սրահի տերը. ժամը 11-ի սահմաններում, օգտվելով խանութի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել ու գողացել էին ոսկյա 9 շղթա: Ըստ նրա` պատճառվել էր երկուսուկես միլիոն դրամի վնաս:

Մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Թալինի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ:
Թալինի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները տևեցին երեք օր: Ըստ օպերատիվ տեղեկության` հանցագործությունը կատարել էր փաստացի Արագածավան գյուղում բնակվող 34-ամյա մի տղամարդ: Սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան նա հայտնաբերվեց իր բնակության վայրում: Բաժնում տղամարդը խոստովանեց, որ ինքն է կատարել գողությունը, իսկ ոսկեղենը վաճառել է Արմավիր և Գյումրի քաղաքներում:

Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական