Evocabank-ը International Finance Magazine հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է նոր միջազգային մրցանակի՝ Most Innovative SMEs Lending Partner – Banking Armenia 2025:
Evocabank-ը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը ՓՄՁ վարկավորման ոլորտում՝ պարբերաբար արժանանալով մրցանակաների լավագույն միջազգային կառույցների կողմից։
Evocabank-ը կարևորում է բիզնեսների զարգացումը՝ նրանց տրամադրելով ոչ միայն արագ և հասանելի վարկային գործիքներ, այլ նաև՝ մասնագիտական խորհրդատվություն, նորարարական բանկային լուծումներ և անհատական մոտեցում։
Մենք հավատում ենք, որ կայուն զարգացող ՓՄՁ ոլորտը երկրի տնտեսության հիմքն է և շարունակում ենք տրամադրել պրոդուկտներ և ծառայություններ՝ աջակցելու փոքր և միջին ձեռնարկություններին։
International Finance ամսագրի մասին
International Finance-ը Մեծ Բրիտանիայում հրապարակվող պրեմիում բիզնես և ֆինանսական ամսագիր է, որը թողարկվում է International Finance Publications Limited ընկերության կողմից։
International Finance-ը լուսաբանում է բանկային և ֆինանսական ոլորտները՝ ընթերցողներին տրամադրելով թարմ նորություններ, վերլուծություններ և հարցազրույցներ ոլորտի առաջատար փորձագետների և ներդրողների հետ։
International Finance-ը հայտնի է նաև իր ամենամյա International Finance Awards մրցանակաբաշխությամբ, որի արդյունքում լավագույն կազմակերպություններն ու ընկերությունները արժանանում են միջազգային մրցանակների։