Հասարակություն

Դասագրքեր առկա են, կարող եմ հատ առ հատ ցույց տալ. Անդրեասյան

Դասագրքեր առկա են, կարող եմ հատ առ հատ ցույց տալ. Անդրեասյան

«Մենք չունենք նման իրավիճակ։ Խնդրում եմ չղեղաթյուրել իրականությունը, քանի որ դպրոցներն սկսել են դասապրոցեսը այնպես, ինչպես պլանավորված էր։ Դասագրքեր առկա են»,- ԱԺ-ի նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, թե ինչու է կրթական տարին սկսվել տարբեր դասագրքերի բացակայությամբ, և երեխաները ուղղորդվում են համացանց։

Նախարարն ընդգծել է՝ այն մոտեցումները, որոնք որդեգրված են դասապրոցեսի կազմակերպման ժամանակ, ենթադրում են համացանցի օգտագործում. «Գիտեք, որ ժամանակակից կրթությունը չի կարող կառչել մեկ գրքից, և երեխաները պետք է ունենան հնարավորություն բազմակողմանի տեղեկություն ստանալու»։

Ըստ պատգամավորի՝ չեն հրատարակվել մի շարք դասագրքեր։ ԿԳՄՍ նախարարն արձագանքեց, որ նշված առարկաները ունեն դասագրքեր. «Դպրոցները օգտագործում են այն դասագրքերը, որոնք օգտագործել են։ Եթե ուզում եք, կարող եմ հրավիրել Ձեզ նախարարություն և այդ գրքերը հատ առ հատ ցույց տալ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական