«Ես կողմ եմ, որ երեխաների մոտ հեռախոս ընդհանրապես չլինի։ Իմ առաջարկն է՝ գոնե 1-4 դասարանի աշակերտների դասագրքերը զերծ պահել QR կոդերից»,- ԱԺ նիստում ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նրա խոսքով՝ հեռախոսների պատճառով երեխաները «գժվել են» TikTok-յան մրցավազքից. «Ուզում են ուսուցիչներին հունից հանել. տեսանյութ նկարել և հրապարակել՝ դիտում ապահովելու համար»։