Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է.
«Քանի որ այսօր դատարան դիմելուց խոսեցի, ուզում եմ նաև տեղակացնել, որ հերթական դատական գործն ենք շահել բոլոր ատյաններում և դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել` տեղադրելով հետևյալ հայտարարությունը:
«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից
04.08.2023 թվականին ես Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»»։