Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Մ-4, Երևան-Սևան ճանապարհի 19.8-րդ կմ-ում գտնվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կիրականացվեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Այսօրվանից երթևեկությունը նշված հատվածում ձախ գոտուց տեղափոխվում է աջ երթևեկելի գոտի։
«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրության մեջ։