«Ընդհանրապես, երբ խոսում էի լեզվական քաղաքականության հայեցակարգի մասին, որը ներառում է այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպես հայերենը որպես պետական լեզու, և սահմանել՝ ի՞նչ է նշանակում, քանի որ հայերենը, որպես պետական լեզու, որևէ փաստաթղթում չունենք ձևակերպած, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ։ Ձեր նշած հարցերը մասամբ ի հայտ են գալիս նաև այս պահին գործող ինստիտուցիոնալ գործիքակազմի անկատարությունից»,- ԱԺ-ի նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան «Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե ինչու են պատգամավորները և նախարարները պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսում օտար լեզվով։
Նախարարի խոսքով՝ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից դրսևորվող վարքին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել. «Իհարկե, լեզվի մասին օրենքը կարգավորում է համաժամանակյա թարգմանությամբ այլ լեզվով խոսելը, կան միջազգային որոշակի աշխատաժողովներ, որտեղ այդ ձևաչափը կիրառվում է։ Բայց եթե կան հարցեր, որոնք օրենսդրական կարգավորումներից դուրս են, պետք է ասեմ, նաև լեզվի կոմիտե են դիմում»։