Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը երեկ, Նաթան արք․ Հովհաննիսյանի, Արշակ արք․ Խաչատրյանի ու Մուշեղ եպս․ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին. Radar Armenia-ին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Վեհափառ Հայրապետը ժամանակին ցանկություն էր հայտնել՝ այցելել Միքայել և Բագրատ Սրբազաններին, ինչպես նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ցավոք, մերժում էր ստացվել։ Ինչպես տարբեր առիթներով արձանագրվել է Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց ժողովներում, Մայր Աթոռը խստորեն դատապարտում է վերջիններիս նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և պատվիրված դատավարական գործընթացները»,- ասաց նա։