Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի կեսօրից հետո, 12-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Սեպտեմբերի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 10-ին, 12-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական