Հասարակություն

236 հատված ծառ, հողազավթում. խախտումներ՝ «Հայանտառի» Նոյեմբերյանի մասնաճյուղում

236 հատված ծառ, հողազավթում. խախտումներ՝ «Հայանտառի» Նոյեմբերյանի մասնաճյուղում

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500դր.։

Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, բուսական աշխարհին պատճառվել է 343․500դր վնաս։

Արձանագրվել է 1156քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ բուսական աշխարհին պատճառելով 365․120դր. վնաս։

Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7.492․500դր. վնաս։
Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական