Հասարակություն

Աննա Վարդապետյանը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ

Աննա Վարդապետյանը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր՝ Սինգապուրի Հանրապետությունում կայացած՝  Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գլխավոր ժողովում, ընտրվել է ԴՄԱ գործադիր կոմիտեի անդամ:

Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է: Այն կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 անդամներից:

ՀՀ գլխավոր դատախազությունը ԴՄԱ-ին անդամակցում է 1999 թվականի հունվարի 1-ից, իսկ որպես Գործադիր կոմիտեի անդամ՝ առաջադրվել էր առաջին անգամ:

Ասոցիացիան հիմնադրվել է 1995 թվականին և նպատակ ունի աջակցել դատախազներին ամբողջ աշխարհում՝ խթանելու իրավունքի գերակայությունը և ապահովելու մասնագիտական վարքագծի վերաբերյալ ԴՄԱ չափանիշների լիարժեք կիրառումը։

Նշենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին մասնակցելու համար Սինգապուրի Հանրապետություն են ժամանել շուրջ 450 մասնակիցներ՝ աշխարհի 80 երկրներից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական