Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին Անկախության օրվա կապակցությամբ։
«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Տաջիկստանի միջև բարեկամական կապերը և արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում։