Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հուլիսի 6-ին: Վեդի քաղաքի Գայի փողոցի շենքերից մեկի բնակարանի դուռը կոտրել և գողացել էին շինարարական գործիքներ և հագուստներ։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 34-ամյա երիտասարդը։ Նա Այգավան բնակավայրում հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
Նախաքննությունը շարունակվում է։