ԱԺ-ն քննարկում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Ընդդիմադիր պատգամավորներն այս պաշտոնում առաջադրել են ՀԾԿՀ անդամ Արա Նռանյանի թեկնածությունը։
Նշենք, որ Նռանյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, Հաշվեքննիչ պալատի անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ, իսկ 2021թ-ից՝ ՀԾԿՀ անդամ։