Հասարակություն

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր՝ առանձնահատուկ շեշտադրելով մինչ այժմ իրականացված քայլերը և նախանշելով դրանց շարունակական զարգացման ուղիները։

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության և նշված ոլորտների հետևողական զարգացմանը նպաստելու համար: 

Մեհդի Սոբհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահին և անձնակազմին՝ պատրաստակամ համագործակցության համար՝ վստահություն հայտնելով, որ առկա արդյունավետ փոխգործակցությունը շարունակական զարգացում կունենա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական