Հասարակություն

Քննարկվել է 2026–2028 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը

Քննարկվել է 2026–2028 թթ․ միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են քննարկումները Հայաստանի Հանրապետության 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) հարկաբյուջետային և ծախսային շրջանակի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է մանրամասներ նախորդ քննարկման արդյունքներով կատարված աշխատանքների մասին, անդրադարձել 2026թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, ինչպես նաև պետական մարմինների՝ ընթացիկ և կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատմանը, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այլն:

Գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել իրենց առաջարկություններով ու դիտարկումներով՝ նախատեսվող ծրագրերի իրականացման և ծախսերի նախատեսման վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարել է ոլորտային քննարկումներ իրականացնել Ֆինանսների նախարարության հետ, նախագիծն ավարտուն տեսքի բերելու համար:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական